Եթե այն օրը մոլորված տղերքը գերի ընկնեին, Ալեն Սիմոնյանը իրենց է՞լ էր դավաճան համարելու. Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2020 թվի հոկտեմբերի 20-ի կողմերն էր։ Երկու ընկերներիս խնդրեցի ռազմաճակատ որոշ պարագաներ հասցնել։ Ետ գալուց մարախուղում տղերքը մոլորվեցին, բայց, բախտի բերմամբ, վերջում գտան ճանապարհը։
Հիմա մի հարց. եթե այն օրը մոլորված տղերքը գերի ընկնեին, Ալեն Սիմոնյանը իրենց է՞լ էր դավաճան համարելու։
#իդիոկրատիա»: