Դսեղ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21:26-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է անասնագոմի տանիքը (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 23։41-ին։