Ոստիկանները ուժով փորձում են բերման ենթարկել անհետ կորածի հարազատին
Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին, որը մի շարք այլ հարազատների հետ Հանրապետության հրապարակին հարակից փողոցներն է փակել եւ բողոքի ակցիա է իրականացնում, ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել:
Հավաքված այլ հարազատներ ոստիկաններին կոչ էին անում բերման չենթարկել, քանի որ նա վատառողջ է, եւ որ բողոքի ակցիա են իրականացնում նաեւ հավաքված մյուս հարազատները: