ՔՊ–ն պարտվել է Վարդենիս համայնքում
Այսօր տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում առաջատարը «Ահարոն Խաչատրյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 929 ընտրող։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 621, «Միասնական Վարդենիս» դաշինքի օգտին՝ 216 մարդ։
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։