Աշոցք խոշորացված համայնքում, նախնական արդյունքով, «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է
Աշոցք խոշորացված համայնքում, նախնական արդյունքով, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով քվեարկության նախնական արդյունքները։
ՔՊ-2311
ԲՀԿ-1102
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։