Հռոմի պապը Լեսբոս կղզում հանդիպել է փախստականների հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հունական Լեսբոս կղզում հանդիպել է ժամանակավոր կացարանում ապաստանած փախստականներին։ Սա համարվում է Հռոմի պապի՝ Հունաստան և Կիպրոս հովվապետական ուղևորության կարևոր կանգառներից մեկը, որտեղ ավելի վաղ նա նաև աղոթել էր միգրանտների հետ։
«Միգրացիան բոլորի համար է խնդիր,այն գլոբալ ճգնաժամ է, որն ազդում է բոլորի վրա»,- ասել է պոնտիֆիկոսը։ «Ցավալի է լսելը, որ պարիսպներ են կառուցվում որպես ընդհանուր ջանք։ Իհարկե, բոլոր մտավախությունները, դժվարությունները և վտանգները հասկանալի են։
Տնտեսական ճգնաժամի և համաճարակի պատճառով դժգոհությունն ավելի սրվում, բայց առանց խոչընդոտների հնարավոր է խնդիրներին լուծումներ գտնել և բարելավել համակեցությունը»,- ընդգծել է նա։