Երևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն
Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 74/10 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Արայիկ Գ.-ի վարած Mercedes մակնիշի և 23-ամյա Ռուբիկ Գ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռուբիկ Գ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչ, 21-ամյա Էրիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վիրավորներին փրկարարները դուրս են բերել BMW-ից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային:
Հրշեջ- փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները: