ԱՄԷ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը դեկտեմբերի 6-ին կայցելի Իրան
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թահնուն բեն Զայեդը դեկտեմբերի 6-ին կայցելի Իրան։ Այս մասին կիրակի հայտնել է ISNA գործակալությունը։
Նշվում է, որ քաղաքական գործիչը Թեհրան կժամանի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հրավերով։
Նոյեմբերի 24-ին Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին ասել է, որ Թեհրանն ու Աբու Դաբին պայմանավորվել են նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում։
ԱՄԷ-ն իր դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Իրանի հետ նվազեցրել էր այն բանից հետո, երբ իրանցի ցուցարարները, որոնք վրդովված 2016 թվականին Սաուդյան Արաբիայում շիա հոգևորական Նիմր ալ-Նիմրայի մահապատժից՝ ներխուժել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան տարածք: