Խիստ վտանգավոր աստերոիդը Երկրին կմոտենա դեկտեմբերի 11-ին
330 մ․ տրամագծով աստերոիդը Երկրին կմոտենա դեկտեմբերի 11-ին, այս մասին նշում է ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիան։
4660 Nereus կոչվող երկնային մարմինը Երկիր կթռչի մոտ 4 միլիոն կմ հեռավորության վրա։ Նշվում է, որ այս աստերոիդը հայտնաբերվել է 1982 թվականին։
ՆԱՍԱ-ի կողմից ներկայացված զեկույցների համաձայն՝ 4660 Nereus-ը պոտենցիալ վտանգավոր օբյեկտ է Երկրի համար։
Մասնագետները պարզաբանել են, որ այս աստերոիդը Արեգակի շուրջ լրիվ պտույտ է կատարում 664 օրում և իր տեսքով նման է ձվի։Սրանով հանդերձ՝ աստերոիդը բազմիցս դիտարկվել է տիեզերական թիրախ՝ հենց իր ձևի, չափի և Արեգակի շուրջ պտտվելու պատճառով։
Ավելի վաղ՝ օգոստոսին, պոտենցիալ վտանգավոր 2016 AJ193 աստերոիդը Երկրի կողքով թռչել է 3,4 միլիոն կմ հեռավորության վրա։ Հենց սա էլ համարվել է մի քանի տասնամյակների ընթացքում օբյեկտի ամենասերտ մոտեցումը։