Հնդկաստանում զինվորականները սխալմամբ 13 մարդու են սպանել
Հնդկաստանի հյուսիս-արևելքում՝ Նագալենդ նահանգում, ռազմական գործողության հետևանքով զոհվել է առնվազն 13 խաղաղ բնակիչ և անվտանգության ուժերի մեկ ներկայացուցիչ։ Զինվորականները նրանց շփոթել են ապստամբների հետ, հաղորդում է NDTV-ն:
Հայտնի է, որ ուժայինները ծրագրել էին օպերացիա տեղի ապստամբների դեմ պայքարի համար։ Սակայն մոտակա Օթինգ գյուղի բնակիչներին շփոթել են ապստամբների հետ, ինչի հետևանքով զինվորականները կրակել են բացել խաղաղ բնակիչների վրա։
Մյուս գյուղացիները՝ տեսնելով այդ, հարձակվել են զինվորականների վրա և այրել նրանց մեքենաները: Զինվորականներն, ըստ աղբյուրի, «ինքնապաշտպանության նպատակով» կրակ են բացել, ևս մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել։ Զոհվել է նաև մեկ զինծառայող։