«Վնուկովո»-ում բերման են ենթարկել Մոսկվա-Ստամբուլ չվերթում դեբոշ կազմակերպած կնոջը
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում բերման են ենթարկել Մոսկվա-Ստամբուլ չվերթում դեբոշ կազմակերպած կնոջը, ինչի հետեւանքով չվերթը հետաձգվել է, փոխանցում է REN TV-ն՝ հղում անելով ականատեսներին։
«Մի՛ դիպչեք ինձ, ես պետք է մեկնեմ»,-բղավել է կինը՝ խանգարելով ուղեւորների հանգիստը։
Դրանից հետո նրան է մոտեցել ոստիկանը եւ զգուշացրել, որ եթե չհանգստանա, նրան ձեռնաշղթաներ կհագցնեն։
Բորտուղեկցորդուհին նույնպես փորձել է հանդարտացնել կնոջը, սակայն դա նրան չի հաջողվել։
Ի վերջո ագրեսիվ կնոջը դուրս են բերել օդանավից եւ հեռացրել թռիչքից։ Ստուգում է անցկացվում։
Ուշացումով ինքնաթիռը մեկնել է Ստամբուլ։