Առավոտյան ժամը 8:00-ին բերման են ենթարկվել Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածուն ու շտաբի համակարգողը
Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանն և այս դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան` ժամը 8-ին բերման են ենթարկել տանից:
«Առավոտ շուտ ժամը 8-ին տանից բերման են ենթարկել, տեղյակ չենք, թե որտեղ են հիմա գտնվում Դավիթ Հարությունյանը եւ Գեւորգ Սաքանյանը: Մեր կարծիքով սա քաղաքական հետապնդում է, որ ընտրությունների նախորդ օրը թեկնածուին բերման են ենթարկել»,- Այս մասին հայտնել է դաշինքի շտաբի համակարգողներից մեկը:
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հաստատել են, որ Դավիթ Հարությունյանի եւ Գեւորգ Սաքանյանի հետ կապված քրեական գործ է քննվում, միաժամանակ նշեցին,որ գործով ձերբակալվածներ չկան, այլ մանրամասներ չհայտնեցին քննվող քրգործից: