Լուսացույցների տեղափոխություն․ ՃՈ-ն իրազեկում է
ՃՈ-ից հայտնում են, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 4-ից Երևան քաղաքի Աճառյան-Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկում Աճառյան փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում: