Յուրաքանչյուր եղևնի ալերգեններ և 53 տեսակի բորբոս է պարունակում, որոնք մարդկանց մոտ գլխացավեր են առաջացնում
Շուտով Ամանոր է:
Բրիտանացի գիտնականները նախազգուշացրել են կենդանի եղևնիների վտանգի մասին։ Նրանց խոսքերը մեջբերում է The Sun-ը։
Ըստ մասնագետների՝ յուրաքանչյուր ծառ ալերգեններ և 53 տեսակի բորբոս է պարունակում, որոնք մարդկանց մոտ գլխացավեր են առաջացնում։ Ալերգիայով տառապողները շատ զգայուն են բույսերի եւ խոտաբույսերի հոտերի նկատմամբ: Արդյունքում հազ, հարբուխ է առաջանում, հնարավոր են ականջի ցավեր։
«Հյուսիսային բժշկական համալսարանից գիտնականների թիմը վերլուծել է 28 տոնածառի կտորներ, այդ թվում՝ տարբեր տեսակների ասեղներ եւ կեղեւներ»,- գրում է The Sun-ը։