Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը հանդիպել են ՔՊ-ականների հետ․ քննարկվել է նաև Սոչիի եռակողմ հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։
«Վարչապետը պարբերաբար հանդիպում է խմբակցության հետ, եւ սա հերթական հանդիպումներին էր։ Բնականաբար, առաջնահերթ խոսվել է անվտանգային հարցերի, Սոչիում տեղի ունեցած հանդիպման մասին եւ այլն»,- այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանը նշել է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։