Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում չի սեղմել ձգանը
Դերասան Ալեք Բոլդուինը «ABC» հեռուստաալիքին տված հարցազրույցում աղմկահարույց հայտարարություն է արել «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում կհնչած րակոցի վերաբերյալ, որի արդյունքում սպանվել է կին օպերատոր Հալինա Հատչինսը։
Դերասանի խոսքով՝ ինքը չի սեղմել ատրճանակի ձգանը, որից կատարած կրակոցից մահացել է օպերատոր Հատչինսը։
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Ես երբեք եւ ոչ ոքի ուղղությամբ չէի պահի ատրճանակը եւ չէի սեղմի ձգանը։ Երբեք»,- հայտարարել է Բոլդուինը։
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին։ Ոստիկանները ենթադրում են, որ Բոլդուինը կրակոց է արձակել նկարահանման հրապարակում գտնվող ատրճանակից, սակայն ոչ մարտական փամփուշտը սխալ է աշխատել, եւ բեկորներ են անջատվել։ Դրանք վնասվածք են հասցրել նկարահանող խմբի երկու անդամի՝ 42-ամյա օպերատոր-բեմադրող Հալինա Հատչինսկին եւ 42-ամյա ռեժիսոր Ջոել Սոուզային։