Ճապոնիայի իշխանությունը երկրի ֆինանսական բյուրոկրատներին կոչ է անում ակտիվացնել թվային արժույթի թողարկման ջանքերը
Ճապոնիայի նոր քաղաքական ղեկավարությունը երկրի ֆինանսական բյուրոկրատներին կոչ է անում ակտիվացնել թվային արժույթի թողարկման ջանքերը՝ մատնանշելով Չինաստանի շատ ավելի արագ առաջընթացը՝ որպես համաշխարհային տնտեսական կարգի պոտենցիալ մարտահրավեր, հաղորդում է Reuters-ը:
Կառավարությունն ավելացրել է իր աշխատակազմը՝ կենտրոնական բանկի թվային արժույթների թողարկման իրավական եւ տեխնիկական ասպեկտներով զբաղվելու համար։
Որպես համաշխարհային առաջատար Չինաստանն արդեն թեստեր է անցկացրել խոշոր քաղաքներում հաջորդ տարի թվային յուանի հնարավոր թողարկման համար։
Ճապոնիայի բանկը սկսել է փորձի առաջին փուլը ապրիլին եւ հայտարարել, որ մոտ ժամանակներս թվային իենի թողարկման ծրագրեր չունի։ Եթե լինեն պիլոտային ծրագրեր, ապա դրանք կսկսվեն 2023 թվականից ոչ շուտ։