Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Volkswagen»-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու քարերին բախվել
Դեկտեմբերի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16:10-ի սահմաններում Սուրիկ Մկրտչյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով Թալին-Մաստարա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով վարորդը չի տուժել: