Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն
Արագածոտնի մարզպետարանը հայտնում է, որ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում 53 միլիոն 976 հազար դրամ ընդհանուր արժեքի արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն:
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում` համայնքին 51 միլիոն 277 հազար դրամ կհատկացվի, որը ծրագրի արժեքի 95%-ն է, ֆինանսավորման 5%-ը կներդրվի համայնքի բյուջեից (2միլիոն 698 հազար դրամ):
Ֆոտովոլտային կայանները կտեղադրվեն համայնքային ենթակայության թվով 15 կառույցների վրա` մշակույթի տներ, մանկապարտեզներ և այլն `
-Ծաղկահովիտի մշակույթի տուն
-Վարդաբլուրի մանկապարտեզ
-Հնաբերդի մանկապարտեզ
-Ծաղկահովիտի ավտոկայանատեղի
-Բերքառատի մշակույթի տուն
-Ծաղկահովիտի պոմպակայան
-Ծաղկահովիտի համայնքապետարան
-Նորաշենի վարչական շենք
-Նորաշենի մանկապարտեզ
-Գեղադիրի վարչական շենք
-Հնաբերդի վարչական շենք
-Գեղաձորի վարչական շենք
-Գեղարոտի վարչական շենք
-Ծիլքարի վարչական շենք
-Լեռնապարի վարչական շենք
Ծրագրի արդյունքում էականորեն կկրճատվեն համայնքային բյուջեի ծախսերը՝ էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ, իսկ խնայված միջոցներն էլ կուղղվեն բնակիչների համար օրակարգային այլ խնդիրներ լուծելուն։