Վիրջիլ Աբլոյի մահվանից հետո Off-White-ի եւ Air Jordan-ի համատեղ արտադրած սպորտային կոշիկերը թանկացել են 100 տոկոսով
Դիզայներ Վիրջիլ Աբլոյի մահվանից հետո տեղեկատվություն է տարածվել, որ Off-White ™ x Air Jordan 1 Retro High OG «Chicago» սպորտային կոշիկների վերավաճառքի գինը կտրուկ բարձրացել է։
Սպորտային կոշիկններից մի քանիսը, որոնք շատերը համարում են Աբլոյի դիզայնի մարգարիտը, StockX-ում վաճառվել է ավելի քան 10 000 դոլարով, թեեւ մինչ դիզայների մահն արժեքը կազմում էր 5000 դոլար։ Նույն միտումը նկատվում է նաեւ Air Jordan 2-ի դեպքում․ դեռ շաբաթը օրը սպորտային կոշիկները հնարավոր էր գնել 600-700 դոլարի սահմաններում, իսկ վերջին օրերի ըգնթացքում StockX-ում դրանց գինը բարձրացել է՝ հասնելով 1600 դոլարի։
Կոշիկը նշանավորում է Աբլոյի եւ Nike-ի համագործակցության սկիզբը։ Ցանկալի մարզակոշիկները հասցրել են The Ten հավաքածուի ստեղծմանը, որով հայտնիություն են ձեռք բերել Swoosh ապրանքնաիշի մի քանի նշանավոր մոդելները։ Սպորտային կոշիկներն, ընդհանուր առմամբ, կոնտրաստային տեսք ունեն, առկա են Air Jordan- եւ Swoosh-ի խորհրդանշանները։