Ֆանտան գյուղում այրվել է մոտ 2 տ անասնակեր
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 15։19-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղի Գինևան Ոպանյան փողոցի տներից մեկի մոտակայքում անասնակեր է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել է մոտ 2 տ անասնակեր: