Երևանում իրար են բախվել ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. մեկ հոգի տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
Նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16:15-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են Isuzu մակնիշի ավտոբուսն ու Mitsubishi մակնիշի ավտոմեքենան:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: