Երախտապարտ եմ երեկ կայացած ամփոփիչ երթին ձեր մասնակցության համար. Էդուարդ Բաբայանն` Աբովյան համայնքի բնակիչներին
Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Էդուարդ Բաբայանը նոյեմբերի 28-ին քայլերթ է իրականացրել: Այս առիթով Բաբայանը շնորհակալություն է հայտնել իր թիմակիցներին, համախոհներին և Աբովյանի բնակիչներին` աջակցության համար:
«Աբովյան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Երախտապարտ եմ երեկ կայացած ամփոփիչ երթին ձեր մասնակցության համար, ձեր վստահության ու ջերմ խոսքերի համար, որով մեզ աննկարագրելի էներգետիկա և ուժ փոխանցեցիք:
Հենց այս փոխադարձ սրտացավության մթնոլորտն էլ կդառնա նոր համայնք կերտելու հիմնաքարը:
Ի՛ գործ, միասի’ն կառուցենք նոր համայնք, նոր սկիզբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա: