Մեր առջև հարց է դրվում՝ վիլայեթ, թե գուբերնիա. Արա Զոհրաբյան
«Մեր առջև, կարծես, հարց է դրվում՝ վիլայեթ, թե գուբերնիա: Սակայն մենք ուզում ենք ապրել անկախ Հայաստանում: «Ազատագրական շարժման» գործողություները միտված են լինելու այդ նպատակներին հասնելու համար: Մեր նպատակը հաղթանակի կամքն արթնացնելն է: Ինչքան փախչենք պատերազմից՝ ընտրելով նվաստացումը, ստանալու ենք և՛ պատերազմ, և՛ նվաստացում:
Մենք պահանջում ենք լիարժեք զինել առաջնագիծը, աշխարհազորը կայացնել:
Եթե կարծում եք, թե Սոչիում ստորագրված փաստաթուղթը առանձնապես վտանգ չի պարունակում, ապա դուք հակառակում կհամզովեք, եթե այս իշխանությունները դեմոնտաժ չարվեն»,- Հանրապետության հրապարակում ընթացող հավաքի ընթացքում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը: