Լոռու մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, 4 մետրից ընկել ու գլխիվայր հայտնվել գետում
Լոռու մարզում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-07։30-ն ընկած ժամանակահատվածոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշներին և մոտ 4 մետր բարձրությունից գլխիվայր ընկել և հայտնվել գետում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։