Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո...

«5165»-ը պայքարը չի շարունակի «Ազատագրական շարժման» հետ. առանձին են գործելու, հանդիպելու են տարբեր ուժերի հետ

Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ տեղեկացնելով, որ իրենց գործունեությունն առանձին են այսուհետ ծավալելու:

«Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին (ցավոք, հիվանդության պատճառով ես անձամբ մասնակցել չկարողացա): Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ, մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի և Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները և ձևավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խորը փոսից:

Ի՞նչ է պետք- հստակ նպատակ, այդ նպատակին հասնելու ծրագիր և կամք, բոլորն էլ ունենք, և եթե անգամ չհաջողվի համախմբել շատ ուժերի, ապա մենակ դուրս կգանք պայքարի, դրա կամքն էլ ունենք:

Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու…համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա:

Իսկ ուղղորդվող ուժերից մենք չենք վախենում, քանզի հնարավոր չէ ուղղորդել այն ուժը, որին արդեն ուղղորդում են Հայրենիքի ցավը, մեր Երկինք բարձրացած որդիներն ու Աստված:

Հենց այս երեք հոգևոր ուժերն էլ կօգնեն մեզ մասնատված ամբոխից նորից դառնալ ժողովուրդ ու բռունցքված ազգ»,- գրել է Տոնոյանը:

Հիմա՝ մի քանի հազար մարդու մասնակցությամբ փողոցային պայքարի պայմաններում, առաջադրված նպատակին հասնել հնարավոր չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով «Ազատագրական շարժման» հետ փողոցային պայքարը դադարեցնելու և քաղաքական ու հասարակական ուժերի հետ համախմբան հարցով խորհրդակցությունների գնալու որոշմանը:

«Մենք մեր բարձրաձայնած առաջին հարցի պատասխանը ստացանք՝ եռակողմ հանդիպումով, տեսանք, որ մեր անհանգստությունը շատ ճիշտ էր, որ հրապարակված տեքստի տողատակերում վտանգներ կան, պետք է խորացած լինես, որ տեսնես վտանգները, որոնք շատ ակնառու են: Վերջին օրերի հանրահավաքների ժամանակ ընդամենը մի քանի հազար մասնակից ենք ունեցել, իսկ վերջին օրերին, գուցե նաեւ ցրտով պայմանավորված, այդ թիվը նվազեց: Չենք կարծում, որ ընդամենը այդ քանակով հնարավոր է հասնել նպատակի, որովհետեւ դրանից հետո միանգամից պետք էր պահանջել Փաշինյանի հրաժարականը, իսկ դրան պետք է պատրաստվել, ուժերի համախմբման գնալ: Այդ պատճառով էլ, խորհրդակցելով հավաքված թիմերի հետ, ասացինք, որ դրան կարելի է համախմբան միջոցով հասնել, եւ որ գնում ենք հանդիպումների, առավել եւս, որ ազդակներ էինք ստացել որոշ ուժերից, որ պատրաստ են համախմբման:

Քանի որ հանրահավաքի հարթակում տարբեր խմբեր էին միավորվել, եւ մի թիմ չէր, որ ասվի՝ պառակտում է եղել, մենք մյուսներին չէինք կարող ասել, որ դուք մի շարունակեք, միշտ էլ հայտարարել ենք, որ մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններ, այլ կարծիքներ ունեցող ուժեր ու անհատներ էին հավաքվել, որոնք փաստաթղթի հարցում համակարծիք էին, եւ դրանով ցույց էինք տվել, որ, այո, հնարավոր է Հայաստանում տարբեր հարցերում ունենալ տարաձայնություններ, բայց եթե նպատակը որեւէ հարցում համընկնում է, ապա հնարավոր է նաեւ համախմբվել դրա շուրջ, դուրս գալ պայքարի եւ, միմյանց նկատմամբ հրագանք դրսեւորելով, բաժանվել ու ամենքը գնալ իր որդեգրած ճանապարհով: Մենք տեսանք, որ ժողովրդի մեջ այնքան է անվստահությունը խորացած, որ միայն համախմբան պահանջ ունի, կտեսնի՞ փողոցում համախմբված հարթակ, դուրս կգա պայքարի, չի՞ տեսնի, դուրս չի գա, սա իմ համոզումն է»,- նշեց Տոնոյանը:

Հարցին՝ որ քաղաքական ուժերի հետ են պատկերացնում համագործակցությունը համախմբան օրակարգի շուրջ, Տոնոյանը նկատեց՝ տաբուներ չեն սահմանել՝ պատաստել աշխատել բոլորի հետ:

«Մենք բոլոր ուժերի հետ ենք պատրաստ քննարկել համախմբան հարցը, չկան տաբուներ, նաեւ հարթակից եմ հրապարակել, որ անգամ «Քաղաքացիական պայմանագրի» հետ ենք պատրաստ հանդիպելու, եթե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջեն ու հասկանան, որ այդ մարդն այլեւս չի կարող շարունակել կառավարումը: Ազդակներ ունենք տարբեր ուժերից ու նախաձեռնություններից, շատ բուռն արձագանք ենք ունեցել մարզերից, մարդիկ նույնիսկ պահանջում են, որ մարզերում կետեր բացենք: Քանի որ հիմա մենք կուսակցության դրոշը վայր ենք դրել, եւ ոչ թե որպես հենց քաղաքական, այլ հասարակական ուժի ձեւաչափով ենք գործում, որի դեպքում մարդիկ ավելի հեշտ են գալիս հանդիպումների, եւ, կարծում եմ, կհեշտանա նաեւ համախմբման հնարավորությունը: Շատ լավ, իհարկե, հասկանում ենք, որ Հայաստանի նման իրավիճակում բոլորին համախմբելը հրաշք կլիներ, բայց հուսով ենք, որ կլինեն համախմբումներ: Ում հետ հանդիպենք, հրապարակելու ենք այդ մասին, եթե չհամաձայնեն, որ հանդիպման մասին հրապարակվի, չենք հանդիպելու, որովհետեւ չենք ուզում թաքուն բաներ խաղալ: Մենք պատրաստ ենք բոլորի հետ ինքներս գնալ հանդիպման՝ թող իրենք հրավիրեն, մենք կգնանք: Այնպիսի իրավիճակ է, որ այդ ամբիցիաներն ամենաշատն են խանգարում՝ ոչ ոք ոչ ոքի չի միանում, սիրում ենք իրար, թե ոչ՝ ծիծաղելի է արդեն, երբ Արցախը դուրս թողնվեց ուշադրությունից ու, երևի, Մոսկվայի փողոցներում մնաց, չունեցանք կոնկրետ հարց, եւ այդ պարագայում ասել՝ ով՝ ում մոտ գնաց, լուրջ չէ եւ, նույնիսկ, անհարիր է քաղաքական դաշտին, հակառակ դեպքում, ուրեմն, մենք չունենք հայրենիք, այլ ունենք միայն քաղաքական շահեր»,- նկատեց Տոնոյանը:

Վաղը, ըստ Տոնոյանի, նամակներ են ուղարկելու բոլոր ուժերին այս առաջարկով, եւ հենց համաձայնություններ լինեն, խոստանում է, կհրապարակեն:

«Կհանրայնացնենք, չենք թաքցնի: Անգամ երբ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից մեզ հետ հանդիպման եկան, գիտեինք՝ դա ինչի է վերածվելու մեր շուրջ, բայց չթաքցրեցինք, գիտեինք՝ ինչպես է «ԱԱԾ» հապավումն ընդունվում հանրության շրջանում եւ թե ինչ շահարկումների առիթ կդառնա նաեւ քաղաքական դաշտում, բայց քանի որ մեր սկզբունքն է որեւէ թաքուն խաղ չտալ, դրա համար ասացինք՝ խնդրեմ, կարող եք նկարել եւ ցույց տալ»,- նշեց Տոնոյանը:

Նա համոզված է, որ համախմբման դեպքում հնարավոր է հավաքել կրիտիկական այն զանգվածը, որը տեսնելով՝ ժողովուրդն օրեցօր ավելի կշատանա:

«Համոզվեցի այս մեկշաբաթյա պայքարի ընթացքում, որ այսօր շատերն են պատրաստ միանալ պայքարին, բայց չեն հավատում որեւէ կոնկրետ ուժի, բոլորի հետեւում ստվերներ են տեսնում, եւ համախմբում են ուզում տեսնել, որի հաղթանակին կհավատան: Նաեւ չհաղթելու վախ կա՝ ամեն մեկն էլ ունեցածը կորցնելու համար է վախենում՝ պատմության ուսուցչի հետ կապված կատարվողը տեսանք, եւ այլն, հետեւաբար, այդ վախտը քիչ թե շատ հետ կքաշվի, եթե ժողովուրդը համախմբված ուժ տեսնի եւ հավատ ունենա, որ այն կհաղթի, եւ այդ ուժերին միանալու համար իր հետ հաշվեհարդար չեն տեսնի:

Ակտիվություն է եղել, բայց այնքան, որ դա չի կարող հասցնել նպատակի իրականացմանը: Հիմա այպես թե այնպես անհամախմբվածությունից է ժողովուրդը հիասթափված, տեսնում է, որ երկիրը կամաց-կամաց գնում է նոր կորուստների, եւ ասել, որ հիմա սրանից շատ մեծ հիասթափություն կապրի, ապա ոչ, այպիսի հավաքները հույսի շողեր են, եւ համախմբան դեպքում այդ կայծերի միացումից բոցավառում կառաջացն, եւ եթե այդ առանձնին խմբերը կամ դրանց մեծ մասը չմիավորվեն, այդ խմբերից յուրաքանչյուրին կողմակից մարդկանց խմբերը, ժողովուրդը չեն միավորվի: Եթե այս հարցում էլ չենք կարող մեր ամբիցիաները մի կողմ դնել ու միավորվել, ապա, կներեք, ո՞ր իրավունքով են իշխանության հավակնում»,- նկատեց «5165» շարժման առաջնորդը:

Տոնոյանը նկատեց ՝ վերջին մի քանի օրվա փողոցային պայքարին մասնակցած ուժերը ցույց են տվել, որ տարբեր խմբեր կարող են համագործակցել, եւ, առանց պառակտվելու, բաժանվել՝ պահպանելով միմյանց հանդեպ հարգանքն ու պետք եղած դեպքում միմյանց օգնելու պատրաստակամությունը:

դիտվել է 238 անգամ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan