Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա
Բելառուս կատարած այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա։
Հսկայական այս ՓԲԸ-ի տարածքում տեղակայված առանձին հոսքագծերով աշխատող 3 տեսակի գործարաններում թողարկվում են գյուղատնտեսական կենդանիների կերակրման և սպառողական մեծ արժեք ունեցող ձկնատեսակների բուծման համար նախատեսված կոմբիկերեր ու համակցված կերեր։
Պատվիրակությունը ծանոթացել է հացահատիկային մշակաբույսերի մշակումն ապահովող արտադրական ցիկլին և ապրանքատեսականու թողարկման գործընթացի էլեկտրոնային կառավարման համակարգին։
Արտադրանքը համապատասխանում է ԵԱՏՄ շրջանակներում ընդունված չափանիշներին և անխոչընդոտ կարող է առաքվել նաև ՀՀ։