Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին լուծել մնացած հարցերը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է բարձր մակարդակի եռակողմ բանակցությունների անցկացումը՝ նշելով Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների և երկխոսության շարունակման գործում։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակին։
Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին լուծել մնացած հարցերը՝ հասանելի բոլոր ձևաչափերի օգնությամբ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի։
Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է նպաստել ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական օգնություն տրամադրելու, վերականգնմանն աջակցելու և խաղաղաշինության միջոցով։