Հույսներս մենք ենք ու մեր սարերը. միջազգային հանրությանը քիչ է հետաքրքրում Արցախի հարցը. Էդմոն Մարուքյան
Ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի` միջազգային հանրությունը շատ ցածր հետաքրքրվածություն ունի Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի մասին:
«Երեկվա հանդիպման անտարբեր և սուղ լուսաբանումը միջազգային մամուլում նույնպես փաստում է այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը շատ ցածր հետաքրքրվածություն ունի մեր տարածաշրջանի կամ Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի մասին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը:
Նա ընդգծել է`պետք է լավ աշխատանք տանել նաև միջազգային հարթակներում, «բայց չմոռանալ, որ հույսներս մենք ենք ու մեր սարերը»: