Արմավիրում Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տապալել ՔՊ-ի կողմից Մեծամորի քաղաքապետի թեկնածուի գովազդային պաստառը
Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդի ինքնությունը:
Կայքը հայտնում է, որ երկաթյա էլեկտրասյան վրա տեղադրված է եղել Մեծամորի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Մեծամորի քաղաքապետի թեկնածու Վահրամ Խաչատրյանի մեծադիր նկարը՝ «Ապագա կա, Մեծամոր» գրառմամբ: