Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել երկու գերի. Անունները հայտնի են. Պն-ն հաստատել է
Նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացի՝ մեկ զինվորականի և մեկ քաղաքացիական անձի: Այս մասին հայտնում է Ադրբեջանի անհայտ կորածների կողմից գերեվարված քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը։ Քիչ անց տեղեկատվությունը հաստատել է նաև ՀՀ ՊՆ-ն:
Հայտնի են վերադարձված երկու հոգու անուններն էլ: Նրանցից մեկը 1993 թվականին ծնված զինծառայող Արին Արամյանն է։ «Արամյանը վիրավորվել է ձերբակալման պահին», - հայտնում են հանձնաժողովից։
Հայաստան տեղափոխված երկրորդ քաղաքացին 2000 թվականին ծնված Միհրան Մուսայելյանն է, նա նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։