Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար. Լոռու, Շիրակի մարզերում և Ճամբարակում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
ԱԻՆ-ից հայտնում են, որ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։
Լոռու, Շիրակի մարզերում և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։
Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում առկա է մառախուղ։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։