Փախստականները հանրահավաք են կազմակերպել «Բրուզգի» անցակետի մոտ եւ պահանջում են իրենց ԵՄ թողնել
Բելառուսի «Բրուզգի» լոգիստիկ կենտրոնի ճամբարում գտնվող փախստականները հանրահավաք են կազմակերպել իրենց Իրաք ուղարկելու դեմ եւ պահանջում են իրենց թույլ տալ մուտք գործել ԵՄ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մի քանի տասնյակ փախստական «Մենք չենք կարող վերադառնալ Իրաք» անգլերեն գրությամբ ցուցապաստառներ են բարձրացրել եւ համապատասխան կարգախոսներ են բղավում։ Այս պահին բախումներ չկան, միգրանտները չեն հեռանում պարսպապատ տարածքից։