Վահագն Խաչատրյանն ԱԺ խոսնակի համար թանկարժեք ավտոմեքենայի գնումն անհրաժեշտություն համարեց
Այո, Ազգային խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր ավտոմեքենա կգնվի: Այս մասին նոյեմբերի 25-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ խոսքը 2010 թվականի ավտոմեքենան նորով փոխարինելու մասին է։ Նա համոզմունք հայտնեց, որ խորհրդարանի նախագահի հին ավտոմեքենան մաշված է, եւ այն փոխարինելու կարիք կա։ «Եթե նման անհրաժեշտություն լինի, ապա մեր գերատեսչության համար էլ ավտոմեքենա կգնենք»,- «ուրախացրեք» նախարարը։
Հարցին` այս փուլում հրատապ է արդյոք խորհրդարանի խոսնակի համար նոր ավտոմեքենա գնելը, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Հավանաբար` այո։ Եթե գնել են, նշանակում է, որ նման անհրաժեշտություն կար»։
Ինչ վերաբերում է մարդկանց կարիքների բավարարման համար ծախսերին, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, ապա դրանք, նրա հավաստմամբ, իրականացվում են։ «Այլ ծախսերը (նկատի ունի նույն ավտոմեքենայի գնումը- հեղ.) չեն արվում այն միջոցների հաշվին, որոնք, ասենք, պետք է ուղղվեին սոցիալական ոլորտ»,- եզրափակեց նախարարը։
Հիշեցնենք, որ ԱԺ խոսնակի նոր ծառայողական ավտոմեքենան հարկատուներին մոտ 200 հազար դոլար կարժենա: