Ինչպես բուհական համակարգում կա դասախոս, ասիստենտ, դոցնետ, պրոֆեսոր, այդպես էլ կտարակարգենք դպրոցներում. նախարար
Ինչպես բուհական համակարգում կա դասախոս, ասիստենտ, դոցնետ, պրոֆեսոր՝ նմանատիպ անուններով էլ դպրոցներում ուսուցիչներին ենք նախատեսում տարակարգել և կախված դրանից կձևավորվի համապատասխան հաստիքային աշխատավարձ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններին:
Նշենք, որ նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առնչվում են հետևյալ հիմնական ոլորտներին․
- Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրմանը,
- Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանը,
- Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցմանը,
- Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանը»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am