Կառավարությունը գեղասահքի ազգային հավաքական թիմի անդամ Արթուր Գրուզդևին ազատեց պարտադիր զինծառայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Արթուր Վյաչեսլավի Գրուզդևին:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Գրուզդևին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն և այս պահին նա հանդես է գալիս Հայաստանի գեղասահքի ազգային հավաքական թիմում և Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո նախապատրաստվում է մասնակցելու 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:
Արթուր Գրուզդևի անձանագրի վավերկանության ժամկետը չի կարող երկարացվել, քանի որ 2021-ի հոկտեմբերի 25-ից մեկնարկել է ձմեռային զորակոչը, իսկ Արթուր Գրուզդևի հանդիսանում է 2021 թվականի ձմեռային զորակոչի զինակոչիկ: Նա հաշվառված է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ կոմիսարիատում: