Արագածոտնում Ford Galaxy-ն մերկասառույցի պատճառով կողաշրջվել և հայտնվել է ձորակում. կան վիրավորներ
Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:50-ի սահմաններում Ford Galaxy ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում՝ Գեղարոտ-Ջամշլու ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի բժիշկները:
Կայքի փոխանցմամբ, վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է: