Վրացական ակումբի նախագահը դժբախտ պատահարի զոհ է դարձել
Վրացական «Զեստաֆոնիի» նախագահ Իլյա Կակայան զոհվել է դժբախտ պատահարի արդյունքում։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, Կակայան զոհվել է Ստեֆանցմինդայի շրջանի Մադենաս լեռը բարձրանալու ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։
«Զեստաֆոնին» Կակայայի՝ նախագահի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում երկու անգամ նվաճել է Վրաստանի չեմպիոնությունը, ինչպես նաև դարձել է երկրի փոխչեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։