Շվեդիայի պատմության մեջ առաջին անգամ կին վարչապետ է ընտրվել
Ռիկսդագը (Շվեդիայի միապալատ խորհրդարան) քվեարկել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնին վարչապետ նշանակելու օգտին։ Նա դարձել է երկրի պատմության մեջ առաջին կինը, ով ստանձնում է վարչապետի պաշտոնը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Անդերսոնի թեկնածությունը հաստատելու համար պահանջվում էր առնվազն 175 կողմ կամ ձեռնպահ ձայն։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 117, դեմ՝ 174, ձեռնպահ՝ 57 պատգամավոր, մեկ պատգամավոր բացակայել է նիստին։
2014 թվականին Անդերսոնը ստանձնել է Շվեդիայի ֆինանսների նախարարի պաշտոնը՝ դառնալով կառավարությունում այս պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։