ՀՀ քաղաքներում ապրող թոշակառուները մինչև դեկտեմբերի 30-ը պետք է ընտրեն կենսաթոշակն անկանխիկ վճարող կազմակերպություն
ՀՀ քաղաքներում ապրող կենսաթոշակառուները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայություն ցանկացած տարածքային կենտրոն՝ ընտրելու կենսաթոշակն անկանխիկ վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ Հայփոստ)։
Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: