Ճապոնիայում տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա
Սայտամա պրեֆեկտուրայում տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա։ 4 մարդ վիրավոր է, հաղորդում է NHK-ը։
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը։ Վիրավորում ստացած ոստիկանները հոսպիտալացվել են, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։
Հարձակում գործած անձն ինքն իրեն մարմնական վնասվածքներ է հասցրել դանակով եւ այժմ գտնվում է հիվանդանոցում։ Նրա դուրսգրումից հետո ոստիկանները կպարզեն միջադեպի հանգամանքները։