Փաշինյանի համար ավելի թեթև՞ հարված էր, երբ մեր դրոշները ոտնատակ արվեցին թշնամու կողմից. Էլինար Վարդանյան
Հայաստանի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսի ժամանակ արված հայտարարություններից մեկին:
Նա, մասնավորապես, նշել է. «Իմ վարչապետության տարիների ամենածանր հարվածը եղել է այն, որ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ ա եղել դրա դեմ: Դա ինձ համար եղել է ամենամեծ հարվածը:»:
Այս խոսքերի հեղինակի համար ավելի թեթև՞ հարված էր, թե միգուցե նույնիսկ հարված էլ չէ՞ր, երբ մեր դրոշները ոտնատակ արվեցին թշնամու կողմից: Իր մեղավորությամբ, իր պատասխանատվության ներքո»։