Ինքնասպանություն՝ Երևանում. 29-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 14։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։
Նշած հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Պարեկները սահմանազատել են տարածքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի գնդի պարեկները պարզել են մահացածի ինքնությունը. նա Երևանի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Պ-ն էր։