Ավստրալիայի ափերի մոտ գիտնականները ութոտնուկի նոր տեսակ են հայտնաբերել
Գիտնականները հայտնել են Ավստրալիայի ափերի մոտ ութոտնուկի նոր տեսակի հայտնաբերման մասին։ Այս մասին հոդված է հրապարակվել Zootaxa ամսագրում։
«Ծանծաղ ջրերում բնակվող բենթոսային տեսակները լավագույնս ուսումնասիրված ութոտնուկներից են եւ, հետեւաբար, մեծ հետաքրքրություն են ներկայացնում հետազոտողների եւ ձկնորսների համար», - ասում է Մայքլ Ամորը Արեւմտյան Ավստրալիայի թանգարանից:
Թաքնված տեսակներն այնքան նման են միմյանց, որ արտաքինից չեն տարբերվում։ Տարբերությունը դրսեւորվում է բացառապես մանրուքներում. օրինակ՝ արու միջատների զուգակցման ապարատի տարբեր կառուցվածքում, գանգի ամենաչնչին առանձնահատկություններում կամ կաթնասունների ատամների կառուցվածքում։
«Դրանք չունեն ողնաշարավորների նման կմախք: Բացի այդ, դրանց մորֆոլոգիական պլաստիկությունը՝ կապված տեղական միջավայրի պայմանների եւ ավանդական մոլեկուլային մարկերների սահմանափակ օգտակարության հետ, մեծացրել են ութոտնուկների տեսակների հարստության թերագնահատումը», - շարունակում են հեղինակները:
10-17 սանտիմետր երկարությամբ ութոտնուկի նոր տեսակն անվանվել է Octopus djinda, իսկ արտաքուստ այն նման է Octopus tetricus-ի՝ Սիդնեյի սովորական ութոտնուկի: Երկուսն էլ պատկանում են Octopus vulgaris խմբին։