Հայիթիում մահացել է երկրի նախագահի սպանության մեջ կասկածվողներից մեկը
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության մեջ կասկածվող եւ ձերբակալված ոստիկաններից մեկը մահացել է բանտի հիվանդանոցում։ Այս մասին, հղում կատարելով հանրապետության ոստիկանության աղբյուրներին, չորեքշաբթի տեղեկացրել էր EFE գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ մահվան պատճառը «չպարզված հիվանդությունն» է։
Ավելի ուշ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ 52-ամյա ոստիկանը մահացել է սրտի կանգից, իսկ վերջին երկու շաբաթներին նա հիվանդանոցում էր կորոնավիրուսով վարակման ախտանշաններով։
Հուլիսի 7-ին Մոիզը մահացու վիրավորում էր ստացել պետության ղեկավարի նստավայրի վրա հարձակման ժամանակ, հրազենային վիրավորումներ էր ստացել նաեւ նրա կինը։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ հանցավոր խմբի մեջ են եղել Կոլումբիայի 26 քաղաքացիներ, որոնց մի մասն արդեն ձերբակալված է։ Սպանության գործով կալանավորված է ավելի քան 40 մարդ։ Մոիզը հողին է հանձնվել հուլիսի 23-ին հանրապետության հյուսիսում գտնվող Կապ Այիթիեն քաղաքում։