Տողանյան․ Արմեն Գրիգորյանը, հավանաբար, առանձին հանդիպում կանցկացնի Նիկոլայ Պատրուշևի հետ
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հավանաբար, առանձին հանդիպում կանցկացնի ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ Մոսկվա այցի ժամանակ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
«Մենք չենք բացառում։ Հստակ գրաֆիկ դեռ չկա։ Սակայն, իհարկե, ենթադրվում է, որ քանի կա քարտուղարների ընդհանուր հանդիպում, կարծում եմ, տարբեր հանդիպումներ կլինեն։ Մանրամասները դեռ հստակեցնում ենք»,-ասել է դեսպանը։
Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը։