Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4 732-ով
Վրաստանում կորոնավիրուսով վարակման բացահայտված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 4 732-ով։ Մահացել է 72 մարդ։
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս բացահայտվել է վարակման 795 847 դեպք։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 4 812, համավարակի սկզբից՝ 731 996 մարդ։ Մահացել է 11 212 մարդ։
Մեկ օրում կատարվել է 50 707 թեստավորում, այդ թվում՝ 31 426 հակագեն եւ 19 281 ՊՇՌ թեստ։
Թեստավորվածների ընդհանուր թվի մեջ վարակվածների բաժինը մեկ օրում՝ 9,33, վերջին 14 օրում՝ 9,77, վերջին յոթ օրում՝ 9,11 տոկոս։
Այս ընթացքում Վրաստանում կատարվել է 2 066 159 պատվաստում կորոնավիրուսի դեմ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 8 233։
Ներկա պահին կարանտինի մեջ է 54, հիվանդանոցներում՝ 6 614, քովիդ-հյուրանոցներում՝ 1 175 մարդ։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։