Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5204-ով
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5204-ով, մահացել է 83 մարդ։ Ըստ StopCov կայքի տվյալների՝ համաճարակի սկզբից երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 791 115 դեպք։ Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 4785 մարդ, համաճարակի սկզբից ՝ 727 184, մահացել է 11 140 մարդ։
Մեկ օրում անցկացվել է 52 834 թեստ, որից 37 227-ը՝ հակամարմինների եւ 15607՝ ՊՇՌ-թեստ։
Վրաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեմ 2 057 216 պատվաստում է կատարվել, որից 8 224-ը՝ վերջին 24 ժամում։ 70 մարդ գտնվում է կարանտինի մեջ, 6718-ը՝ հիվանդանոցներում, 1156-ը՝ քովիդ-հյուրանոցներում։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։