Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1820-ով
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1820-ով, մահացել է 82 մարդ։
Երկրում համավարակի սկզբից մինչ օրս գրանցվել է վարակման 785 911 դեպք, ասվում է StopCov պաշտոնական կայքում։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 6017 մարդ, համավարակի սկզբից՝ 722399 մարդ: Մահացել է 11057 մարդ։
Վերջին օրվա ընթացքում արվել է 20166 թեստ, որից 12569-ը՝ հակագենի եւ 7597-ը՝ ՊՇՌ:
Թեստավորվածների թվում վարակվածների մասնաբաժինը վերջին օրվա ընթացքում՝ 9.03 տոկոս է, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.97 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 9.52 տոկոս։
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ 2.048.393 պատվաստում է կատարվել, որից 1874-ը՝ վերջին 24 ժամում։
Կարանտինում է 51 մարդ, հիվանդանոցներում՝ 6847, կորոնավիրուսային հյուրանոցներում՝ 1191 մարդ։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին։