Քվեարկությունն ավարտվել է, ընտրատեղամասերը փակվել են
Ժամը 20։00-ին Հայաստանի Հանրապետության տարածքի բոլոր ընտրատեղամասերում, որտեղ ընթանում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, քվեարկությունն ավարտվել է: Տեղամասերի դռները փակված են։
Հիշեցնենք՝ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:
Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում ՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էր ընդհանուր թվով 99 տեղամաս: